Գեղարքունիքի մարզում մեկ օր ջուր չի լինի
Հասարակություն
15:44 01/08/2025
Հայաստան

Գեղարքունիքի մարզում մեկ օր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

 

 

 

 

              01.08.2025թ.                                                                            «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Աղբյուրը`Panorama.am
Placeholder