Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում 220 հազար մարդ ունի մոտ 180 մլրդ դրամի անհուսալի վարկ. Դանիել Ազատյան
«Շահառուների պոտենցիալ թիվը, որոնք մեկ տարուց ավել և մինչև 1 մլն դրամ ժամկետանց անհուսալի վարկ ունեին՝ 220 հազար մարդ և ծավալը մոտ 180 մլրդ դրամ էր»,-ասուլիսում հայտարարեց Հայաստանի բանկերի միության(ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը՝ պատասխանելով անհուսալի վարկերը մարելու պետական ծրագրի մասին հարցին։
Նա նշեց, որ բոլորը սակայն հասկանում էին, որ նման թվով քաղաքացիներ չեն դիմի անհուսալի վարկերի մարման պետական ծրագրից օգտվելու համար։
«Ծրագիրը սկսվել է փետրվարից, այս պահին 15000 դիմում է եղել և 3686 են ծրագրի շահառու ճանաչվել»,-հայտնեց Ազատյանը՝ նշելով, որ նրանց ճնշող մեծամասնությունը նոր է անցել աշխատանքի։
ՀԲՄ նախագահը հայտնեց, որ նրանց տրամադրված պետական աջակցության գումարը ներկայում 135 մլն դրամ է և բացատրեց, որ ըստ ծրագրին դիմումները ներկայացնելու 1 տարի ժամանակ է տրվել, երբ պարտք ունեցողները կասեն, որ ուզում են անցնեն աշխատանքի, ստանան եկամուտ, որպեսզի բռնագանձումների մեծ չափերը չտարածվեն իրենց վրա, իսկ բանկերն էլ տույժերի 80%-ը զիջեն, և տվյալ քաղաքացու աշխատավարձի միայն 20 %-ը գնա պարտքերի մարմանը։