Հարևանի մայրաքաղաքը ամեն օր լվանում են
Հասարակություն
20:56 01/08/2025

Հարևանի մայրաքաղաքը ամեն օր լվանում են

Թբիլիսիի քաղաքապետարանը  փողոցների լվացման աշխատանքներ է կատարում ամեն օր։  

«Ամառվա շոգ օրերին մայրաքաղաքի համար կարևոր է փողոցների լվացումը։ «Թբիլսերվիս Գրուպի» աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով ամեն օր տարբեր փողոցներում և պողոտաներում իրականացնում են այսպիսի աշխատանքներ։ Լվացման աշխատանքները կատարվում են ուշ երեկոյան և վաղ առավոտյան ժամերին, որպեսզի չխոչընդոտվի երթևեկությունը և ապահովվի անվտանգությունը», – 1tv.ge-ի փոխանցմամբ, տեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Փողոցներում, ճանապարհի երթևեկելի մասից բացի, լվացվել են նաև աղբամանները և ստորգետնյա անցումները։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder