Պիտեր Ռայսը նշանակվել է օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների տնօրեն
Սպորտ
20:09 01/08/2025

Պիտեր Ռայսը նշանակվել է օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների տնօրեն

Ամերիկա - բրիտանական  մեդիամենեջեր Պիտեր Ռայսը նշանակվել է  Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների տնօրեն:

ՀԱՕԿ-ը նաև հիշեցնում է՝  2028թ. ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 14-ին: Այն կանցկացվի միաժամանակ երկու վայրերում՝  Լոս Անջելեսի պատմական «Մեմորիալ Կոլիզեում», որն արդեն ծառայել է որպես օլիմպիական ասպարեզ 1932 և 1984թթ.  և Ինգլվուդի  ամերիկյան ֆուտբոլի նոր  մարզադաշտում, որը միջոցառման  ողջ ընթացքում կկոչվի «2028 - Արենա»։

Մրցաշարի փակման արարողությունը նշանակված է   հուլիսի 30-ին՝  դարձյալ «Մեմորիալ Կոլիզեում»։

«Սա կյանքում մեկ անգամ պատահող հնարավորություն է, և ես պարզապես չէի կարող հրաժարվել դրանից: Սիրում եմ դիտել օլիմպիական խաղեր և արարողությունները այն առիթն են, երբ ամբողջ աշխարհը հավաքվում է էկրանների շուրջ: Դա իսկապես միավորում է մոլորակը։

Ինքս հնարավություն եմ ստացել կազմակերպելու արարողությունները   այն քաղաքում, որը  համարում եմ իմ տունը: Այդ ամենը միաժամանակ հուզիչ է ու  սարսափելի։ Ուզում եմ, որ դա լինի հզոր ներկայացում, իսկական արվեստի գործ, որը նոր էջ կգրի խաղերի պատմագրքում». նշել է  Ռայսը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder