Եթե նույնիսկ Ջեյ Լոյի համերգին չեք գնում, յուրաքանչյուրդ վճարել եք 2 դոլար
Տնտեսություն
21:32 01/08/2025

Եթե նույնիսկ Ջեյ Լոյի համերգին չեք գնում, յուրաքանչյուրդ վճարել եք 2 դոլար

ՀՀ 3 միլիոն քաղաքացիներից յուրաքանչյուրը վճարել է 2 դոլար, որպեսզի ՀՀ մի քանի հազար հպարտ քաղաքացի հնարավորություն ունենա (լինենք անկեղծ) մոտիկից տեսնել Ջենիֆեր Լոպեսի բարեմասնությունները՝ համեստ թվաբանական հաշվարկներ է անում քաղաքագետ Արմեն Մինասյանը:՝

«Իմ հայրական գյուղի բնակչությունը մոտ 2500 մարդ է, ասել է թե` մեր գյուղը ջելոյի համերգի վրա կծախսի մոտ 5000 դոլար, գործնականում ոչ ոք համերգը չի լսի, իսկ նրանց մեծ մասը նույնիսկ չգիտի, որ նման արտիստ կա: Մինչդեռ այդ գումարը գյուղի միջին ընտանիքի տարեկան եկամուտն է:

Այսինքն` հանրային բարիքի բաշխման ու էֆեկտիվ որոշումների հարցում մեր երկրի կառավարությունը, պարզապես «չեմպիոն միռա»:

Զավոշտն այն է, որ անվտանգության, կոմունիկացիաների ու մնացած հարցերում ևս մոտեցումը նույնն է»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder