Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանն անապատացող, կիզիչ արևով լեցուն քաղաք է և կանաչապատման թիվ մեկ խնդիրը՝ ստվերացումն է և բնակչության պաշտպանությունը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Առավոտյան՝ սրճելով այգում, դամբարան հիմեցնող պուրակի իմ տարբերակը հանձնարարեցի ԱԲ-ին, որ գծի, կոնկրետ ծառատեսակներով ու տեղադրման կետերով։ Ծառերի տեսականին ընտրել եմ Զորավար Անդրանիկի ծննդավայրին՝ Շապին Գարահիսարին, բնորոշ բույսերից, նաև կրթող ցուցանակով։
Լավ կլիներ, որ պուրակը Մեծ հայի անունը կրեր, ինչը տվյալ վայրում, շատ տրամաբանական է, քանզի թեմատիկ այգիներն այսօր խիստ արդիական են…
Երևանն անապատացող, կիզիչ արևով լեցուն քաղաք է և կանաչապատման թիվ մեկ խնդիրը՝ ստվերացումն է և բնակչության պաշտպանությունը։
Պատրաստ եմ տրամադրել քաղաքապետարանին մասնագիտական աջակցությունս»։