Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Օգոստոսի 1-ին, ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում:
«Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հավարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է ավտոմեքենայի սեփականատեր Վարազդատ Դ.-ն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում և պարզվում է՝ ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհ բռնկվել»,-հայտնում է shamshyan.com։