Պետական մակարդակով կամրագրվի հայկական ազգային խոհանոցը
Մշակույթ
12:13 01/08/2025
Հայաստան

Պետական մակարդակով կամրագրվի հայկական ազգային խոհանոցը

«2019 թվականին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ազգային խոհանոցի կարևորությունը նշվում է և այսօր առաջնային է նրա՝ որպես պետական ժառանգություն ամրագրելու խնդիրը»,-«Արմենպրես»-ի մամուլի ակումբում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Նա նշեց, որ պետական մակարդակով ազգային խոհանոցն իր մի քանի տասնյակ բաղադրատոմսերով ամրագրելու համար ԿԳՄՍ նախարարությունը ստեղծել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ազգագրագետներ, կրթության մասնագետներ, սննդի տեխնոլոգներ։

 Մամուլյանն ասաց, որ յուրաքանչյուր կերակրատեսակ պետք է անձնագրավորվի, նոր ներկայացվի կառավարության հաստատմանը։

Նա նշեց, որ աշխատանքային խմբում ընդգրկված բազմապրոֆիլ մասնագետները պետք է բացահայտեն ազգային ուտեստների համապատասխանությունը իրենց մասնագիտության ոլորտի առանձնահատկություններին։

«Ազգագարգիտության տեսանկյունից ազգային ուտեստը միշտ էլ ուշադրության կենտրոնում է եղել»,- ասաց Հայոց ազագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ փոխնախագահ Արմեն Ավետիսյանն էլ ասաց, որ հայկական կերակուրների անունները հիմնականում կապված չեն օգտագործվող մթերքների անունների հետ, այլ ցույց է տալիս կա՛մ պատրաստման տեխնոլոգին, կա՛մ այն կահ-կարասին, ինչի միջոցով, որ պատրաստվել է տվյալ կերակուրը։

 «Հին բաղադրամասերում երբեք չեք հանդիպի, որ մսային կերակուրները օսլա պարունակող խավարտ ունենան իրենց հետ, միայն բանջարեղեն։ Այսինքը մեր պապերն իմացել են՝ որպեսզի սպիտակուցային կերակուրը մարսվի, պետք է թթվային միջավայր»,-ասաց Ավետիսյանը։

Սեդրակ Մամուլյանն էլ հավելեց, որ հայկական խոհանոցի գույքագրման համար արդեն իսկ մեծ աշխատանք է տարված՝ սկսած խորհրդային տարիներից, բայց նոր կերակուրների բացահայտման ուղղությամբ էլ են աշխատանքներ տարվում, որոնք պետք է անձնագրավորվեն պետականորեն հայկական գրանցվելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պետական մակարդակով կամրագրվի հայկական ազգային խոհանոցը