Արմեն Աշոտյանը դուրս եկավ տնային կալանքից
Քաղաքական
18:31 01/08/2025

Արմեն Աշոտյանը դուրս եկավ տնային կալանքից

Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ArmeniaSputnik–ին հայտնել է, որ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց՝ տնային կալանքը  վարչական վերահսկողությամբ։

Ավելի վաղ՝ Աշոտյանը ատամնաբուժի կարիք էր ունեցել, իսկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հրաժարվել էր իրականացնել տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը դեպի բժշկական կամ այլ հաստատություններ։

«Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: ՀՀԿ նախագահի տեղակալ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է, և նա շուտով կլինի ազատության մեջ»,-ուրախությամբ ազդարարում է ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

 Արմեն Աշոտյանը տնային կալանքում է 2024թ–ի սեպտեմբերի 10–ից, մինչ այդ` 2023–ի հունիսի 16–ից նա կալանավորված էր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արմեն Աշոտյանը դուրս եկավ տնային կալանքից