Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
25 մասնագիտության գծով պետական բուհերում ուսանող չկա. ԳԹԿ փոխտնօրեն
Պետական և ոչ պետական բուհերում այս տարի հատկացված է եղել2142 անվճար, 9984 վճարովի տեղ։ Միասնական քննությունների արդյունքներով բուհ է ընդունվել 9788 հոգի, այդ թվում ներբուհական քննության արդյունքներով։ Երկու փուլերի մրցույթների արդյունքով դուրս են մնացել 296 դիմորդ, որոնք ունեցել են դրական գնահատականներ, սակայն որևէ բուհ չեն ընդունվել։
Կ.Նասիբյանն ասաց, որ ավելի շատ ուսանողներ են ընդունվել ԵՊՀ-ն, երկրորդ տեղում Տնտեսագիտական համալսարանն է, երրորդ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, չորրորդ՝ Ճարտարապետության և շինարարարության ազգային համալսարանը, այնուհետև՝ Բրյուսովի անվան պետական համալսարան, Բժշկական համալսարան, Մանկավարժական համալսարան, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, Հայ-ռուսական համալսարան, Վանաձորի պետական համալսարան։
Այս տարի ևս առավելություններ ունեն տնտեսական մասնագիտությունները։
«25 մասնագիտության գծով պետական բուհերում ուսանող չկա»,- հայտարարեց Նասիբյանը։
ԿԳՄՍ նախարարությունից մանրամասնում են, որ ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքներով 2025 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 16011 դիմորդ, ինչը 1769-ով ավելի է 2024 թվականի (14.242) ցուցանիշից։ Լրացուցիչ փուլով հայտագրվել է 1478 դիմորդ:
ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել է 10970-ը (68.5 %) դիմորդ` 9788-ը հիմնական, 1182-ը՝ լրացուցիչ փուլի արդյունքում. նախորդ տարի ընդունվել էր 10720 դիմորդ (75.3 %)։ Ընդունելության 2 քննություններից դրական շեմը հաղթահարել է 11787 դիմորդ՝ մասնակիցների 73,6%-ը։
Միաժամանակ, 2025/26 ուսումնական տարվա համար հատկացվել էր 2142 անվճար և 9984 վճարովի տեղ։ Հատկացված տեղերից թափուր է մնացել 1174-ը (219 անվճար և 955 վճարովի), ինչը շուրջ 5 անգամ քիչ է 2024 թ․-ի ցուցանիշի համեմատ (6174 տեղ)։
Ընդունված 10970 դիմորդներից 1182-ը բուհ է ընդունվել ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքում․ նրանցից 990-ն ընդունվել են պետական, իսկ 192-ը՝ ոչ պետական բուհեր։
Մանրամասն՝ տեսանյութում։