ՄԻՊ գրասենյակից այցելել են ՔԿ-ում գիտակցությունը կորցրած Ստեփան Սամվելյանին, բայց արդյունքների մասին չեն բարձրաձայնել
Իրավունք
16:08 01/08/2025
Հայաստան

ՄԻՊ գրասենյակից այցելել են ՔԿ-ում գիտակցությունը կորցրած Ստեփան Սամվելյանին, բայց արդյունքների մասին չեն բարձրաձայնել

ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակից հայտնում են.

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները օգոստոսի 1-ին արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Ստեփան Սամվելյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն:

Ուսումնասիրվել են անձի իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձեռնարկվել և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր ազատությունից զրկված անձի բժշկական օգնության և սպասարկման պատշաճ ընթացքն ապահովելու ուղղությամբ:

Այցի արդյունքներն ամփոփվում են, արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՄԻՊ գրասենյակից այցելել են ՔԿ-ում գիտակցությունը կորցրած Ստեփան Սամվելյանին, բայց արդյունքների մասին չեն բարձրաձայնել