Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պիտեր Ռայսը նշանակվել է օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների տնօրեն
Ամերիկա - բրիտանական մեդիամենեջեր Պիտեր Ռայսը նշանակվել է Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների տնօրեն:
ՀԱՕԿ-ը նաև հիշեցնում է՝ 2028թ. ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 14-ին: Այն կանցկացվի միաժամանակ երկու վայրերում՝ Լոս Անջելեսի պատմական «Մեմորիալ Կոլիզեում», որն արդեն ծառայել է որպես օլիմպիական ասպարեզ 1932 և 1984թթ. և Ինգլվուդի ամերիկյան ֆուտբոլի նոր մարզադաշտում, որը միջոցառման ողջ ընթացքում կկոչվի «2028 - Արենա»։
Մրցաշարի փակման արարողությունը նշանակված է հուլիսի 30-ին՝ դարձյալ «Մեմորիալ Կոլիզեում»։
«Սա կյանքում մեկ անգամ պատահող հնարավորություն է, և ես պարզապես չէի կարող հրաժարվել դրանից: Սիրում եմ դիտել օլիմպիական խաղեր և արարողությունները այն առիթն են, երբ ամբողջ աշխարհը հավաքվում է էկրանների շուրջ: Դա իսկապես միավորում է մոլորակը։
Ինքս հնարավություն եմ ստացել կազմակերպելու արարողությունները այն քաղաքում, որը համարում եմ իմ տունը: Այդ ամենը միաժամանակ հուզիչ է ու սարսափելի։ Ուզում եմ, որ դա լինի հզոր ներկայացում, իսկական արվեստի գործ, որը նոր էջ կգրի խաղերի պատմագրքում». նշել է Ռայսը։