Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2 ամսով կալանավորված հերոսի հայրը՝ Արա Ռոստոմյանը, թեպետ ունի որոշակի խնդիրներ, մարտական ոգին բարձր է. Պաշտպան
«Հեղաշրջման պլանի» քրեական վարույթի շրջանակներում երկու ամսով կալանավորված «Սրբազան պայքար» շարժման անդամ, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, թեև առողջական որոշակի խնդիրներ ունի, բայց մարտական է տրամադրված։
«Տեսակցում եմ Արա Ռոստոմյանին, առողջական վիճակը բավարար է։ Թեպետ ունի որոշակի խնդիրներ, մարտական ոգին բարձր է»,- Panorama.am-ին ասաց Ա. Ռոստոմյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահող դատավոր Ռ.Պապոյան, մերժել է Արա Ռոստոմյանին կալանքից ազատելու պահանջով պաշտպանական թիմի բողոքը:
Վահան Հովհաննիյանն ասաց, որ մերժման հիմքերին դեռ ծանոթ չեն, քանի որ որոշումը չեն ստացել։ Պաշտպանի խոսքով, եթե բողոքարկելու ժամանակ լինի, այսինքն նախաքննությունը չավարտվի, իրենք կդիմեն Վճռաբեկ դատարան։