Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Սամվել Կարապետյանի կալանավորումով ուրախացողներին ուզում եմ տխրեցնել՝ վաղն իրենք են վճարելու հոսանքի թանկացման համար. Վարդան Արամյան
Իսկ ի՞նչ եղավ 2014 թվականից հետո, երբ ՀԷՑ-ի սեփականատեր դարձավ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։ Ըստ աուդիտորական ընկերությունների, ՀԷՑ-ը սկսեց աշխատել տարեկան 20 միլիարդ դրամից ավելի շահույթով, որը Կարապետյանը չվերցրեց, այլ վերաներդրեց ՀԷՑ-ում՝ որպես ներդրում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը։
նա նշել է, որ թող վերցնեն ֆինանսական հաշվետվություններն ընթերցեն, կտեսնեն՝ այդ փողերը վերաներդրված են տնտեսության մեջ՝ հենց դրանով ևս ապացուցվում է, որ Կարապետյանի թիմը ՀԷՑ-ն արդյունավետ է կառավարել։
Նրա խոսքով՝ եթե Սամվել Կարապետյանի թիմն արդյունավետ կառավարած չլիներ ՀԷՑ-ը, ապա տեղի կունենար հոսանքի սակագների բարձրացում։
«Այսօր Սամվել Կարապետյանի կալանավորումով ուրախացողներին ուզում եմ տխրեցնել՝ վաղն իրենք են վճարելու հոսանքի թանկացման համար»,- նշել է Վարդան Արամյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։