Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում
Հասարակություն
16:34 01/08/2025
Հայաստան

Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում

Օգոստոսի 1-ին, ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում: 
 
«Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հավարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է ավտոմեքենայի սեփականատեր Վարազդատ Դ.-ն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի: 
  
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում և պարզվում է՝ ինչ  հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհ բռնկվել»,-հայտնում է shamshyan.com։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում