Թրամփի թիմը չափազանց բացասական է ընդունում պաշտոնական Երևանի կողմից այս թեմայի ակտիվ խթանումը. Սուրեն Սարգսյան
Քաղաքական
09:28 02/08/2025
Հայաստան

Թրամփի թիմը չափազանց բացասական է ընդունում պաշտոնական Երևանի կողմից այս թեմայի ակտիվ խթանումը. Սուրեն Սարգսյան

«Թրամփի թիմը չափազանց բացասական է ընդունում ոչ այնքան Հայաստանի կողմից մեկ տարի առաջ Պաղեստին պետության ճանաչման որոշումը, որքան վերջին օրերին պաշտոնական Երևանի կողմից այս թեմայի ակտիվ խթանումը։ Կարծիք կա, որ այս ամենը ոչ թե Հայաստանի ինքնիշխան որոշումն է, այլ Մակրոնի խնդրանքի կատարումը»,- նշում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ 

Ըստ նրա, վերջին օրերին բավականին բարդացել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ մասնավորապես Ֆրանսիայի հետ հարաբերությունները՝ հենց այս պատճառով։

«Հայաստանը, կարծում եմ, սրա դիմաց ոչինչ չի ստացել, իսկ ահա իշխանությունը՝ առնվազն ներքաղաքական հարցերում, ստացել է Մակրոնի համապատասխան աջակցության վերաբերյալ մի թվիթ։

Չեմ ցանկանում քննարկել շուրջ մեկ տարի առաջ Պաղեստինի ճանաչման որոշման ճիշտ կամ սխալ լինելը։ Դա առանձին թեմա է: Ցանկանում եմ հասկանալ՝ այս թեմայի շուրջ գերլարված միջազգային իրավիճակում ինչու է պետք ևս մեկ անգամ Հայաստանը ներքաշել մի պատմության մեջ, որը մտել է նույնիսկ Թրամփի և Մակրոնի անձնական հարաբերությունների տիրույթ։ Ու էդքանից հետո էլ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել, որ «Լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը՝ մենք հատուկ կարևորություն են տալիս Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը» ՄԵԿԸ՞, լու՞րջ:

Չեմ հասկանում՝ էս մարդիկ գոնե միջազգային լրահոս չեն կարդու՞մ»,- գրել է Սուրեն Սարգսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփի թիմը չափազանց բացասական է ընդունում պաշտոնական Երևանի կողմից այս թեմայի ակտիվ խթանումը. Սուրեն Սարգսյան