Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը «Макарена» YouTube ալիքին տված հարցազրույցում խոսել է թենիսում պայմանավորված խաղերի մասին։ Այս մասին հաղորդում է РБ-ն։
Խաչանովի խոսքով, թենիսում, անշուշտ, կան պայմանավորված խաղեր, բայց դրանք տեղի են ունենում ցածր մակարդակի թենիսիստների շրջանում։
«Պայմանավորված խաղեր անպայման տեղի են ունենում ցածր մրցաշարերում։ Որոշ չափով դա գոյատևման հարց է»,- ասել է նա։
Խաչանովը նաև նշել է, որ իր կարիերայի ընթացքում իրեն երբեք առաջարկ չի եղել կազմակերպել պայմանավորված խաղ։
«Ինձ երբեք առաջարկ չեն արել, և ես շատ ուրախ եմ դրա համար։ Իմ կարիերայի ընթացքում երբեք նման հաղորդագրություն չեմ ստացել», - ասել է Կարեն Խաչանովը։