Ինչ հսկիչ փասթաթուղթ է անհրաժեշտ Հայաստան-Վրաստան սահմանը հատելիս
Տարածաշրջան
12:26 02/08/2025
Տարածաշրջան

Ինչ հսկիչ փասթաթուղթ է անհրաժեշտ Հայաստան-Վրաստան սահմանը հատելիս

Հուլիսի 1-ից Հայաստանից Վրաստան, և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներն իրականացվում են հսկիչ փաստաթղթի հիման վրա, որը վերաբերվում է ուղևորների քանակին։

Ախալքալաք-Երևան և հակառակ ուղղությամբ երթևեկող վարորդներից շատերը նշում են, որ սահմանը հատելիս հսկիչ փաստաթուղթ չեն պահանջել և նրանց հետաքրքրում է՝ իրականում գործում է օրենքը թե՞ ոչ, ինչու չեն պահանջում փաստաթուղթը։

Jnews-ը դիմել է Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպանատուն՝ մանրամասն տեղեկություններ ստանալու համար։

Օրենքը իսկապես գորրծու՞մ է հիմա։

— Այո, օրենքը հիմա գործում է, կիրառվում է։

Եթե մարդն իր մեքենայով և իր ընտանիքի անդամների հետ է գնում, պետք է լրացնի՞ փաստաթուղթը։

— Ոչ, խոսքը գնում է միայն կոմերցիոն փոխադրումների մասին, վեց և ավելի նստատեղ ունեցող մեքենաների դեպքում։ Եթե մարդը գնում է թեթև մարդատար մեքենայով և իր ընտանիքի անդամների հետ, դա նրան չի վերաբերվի։

 Ի՞նչ լեզվով է լրացվելու փաստաթուղթը։ 

— Հիմնականում լրացվում է անգլերենով և օրինակելի ձևը, որը առկա է տարածքային կառավարության և ենթակառուցվածքների նախարարության կառավարության կայքէջում, նույնպես անգլերեն է տեղադրված։

Քան՞ի հոգու դեպքում է լրացվելու։

— Վեց և ավելի նստատեղ ունեցող մեքենաներին և միայն կոմերցիոն փոխադրումներին է վերաբերվում։ Որոշ դեպքերում, եթե ընտանիքի անդամներ են, դե դա բնականաբար անձնագրերից, ազգանուններից, հայրանուններից երևում է,  և որևէ խնդիր չի առաջանում։ Բացի դրանից, վրացական կողմը նաև որոշակի ցանկ ունի, ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնողների, որն իրենց թույլ է տալիս հանգիստ պարզել՝ թե դա ինչպիսի փոխադրում է։

Երբ մարդն իր մեքենայով մի քանի մարդկանց տանում է, օրինակ՝ Երևան (օրինակ տաքսի, ուղղակի չգրանցված), այդ դեպքում ի՞նչ է լինում։

— Եթե դա վեց և ավելի նստատեղ ունեցող մեքենա է և ուղղակի տանում է, ապա այդ դեպքում անհրաժեշտ է լրացնել՝ խնդիրներից խուսափելու համար։

Եթե ուղևորները 6-ից ավելի են ու բոլորը ընտանիքի անդամներ են, այդ դեպքում պե՞տք է լրացնել։

— Այդ դեպքում պետք չէ, որովհետև վրացական կողմը դա դիտում է որպես ոչ կոմերցիոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder