Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մշակույթ
16:51 02/08/2025
Հայաստան
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն արժեքավոր նվիրատվություններ է ստացել
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն արժեքավոր նվիրատվություններ է ստացել։ Հալեպահայ Սեդա և Նազարեթ Թևեքելյանները թանգարանին են նվիրել իրենց մոր՝ Մարի Թևեքելյանի կողմից գործված փոքր մաքոքահյուս ժանյակե տակդիրները, ինչպես նաև իրենց ընտանիքին պատկանող այլ առարկաներ՝ Այնթապի ասեղնագործությամբ ծածկոցը, մկրտության հագուստների հավաքածուն, որն օգտագործվել է մի քանի սերնդի կողմից, Արաբկիրի մանուսայի օրինակը և ուռուցիկ հարթակարով տուտկապ-բոխչաները:
Աղբյուրը`Panorama.am
Placeholder