Օրական քանի՞ կտոր ձմերուկ կարելի է ուտել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու
Աշխարհում
15:58 02/08/2025
Աշխարհ

Օրական քանի՞ կտոր ձմերուկ կարելի է ուտել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու

Հայաստանում և ԱՊՀ այլ հանրապետություններում սկսվել է ձմերուկի սեզոնը։ Օգոստոսը ավանդաբար համարվում է ձմերուկի ամիս, ինչը նշանակում է, որ քաղցր և բուրավետ ձմերուկը հաճախ կհայտնվի սեղաններին։ Այնուամենայնիվ, կարևոր է իմանալ, թե որքան ձմերուկ կարելի է օգտագործել առանց առողջությանը վնաս հասցնելու վախի։ Mир24-ի հաղորդմամբ, սննդաբան Անտոն Պոլյակովն ասել է, որ  առողջությանը վնաս չպատճառող ձմերուկի միջին օրական նորման մոտ 400-500 գրամ է։

Միաժամանակ մասնագետը նշել է, որ ձմերուկի որակը հատուկ դեր է խաղում, մասնավորապես՝ դրանում նիտրիտների և այլ վնասակար նյութերի պարունակությունը։

«Եթե խոսենք լավ ձմերուկի մասին՝ առանց տարբեր վնասակար բաղադրիչների ներառման, ապա կարելի է օրական միջինում կես կիլոգրամ ուտել։ Հաշվի առնելով, որ սա ջրիկ կառուցվածք է, օրական 400-500 գրամ միրգ և հատապտուղ համարվում է անվտանգ՝ ֆրուկտոզայի և այլ պարամետրերի առումով», - aif.ru-ին տված հարցազրույցում բացատրել է Անտոն Պոլյակովը։

Ձմերուկի մեկ կտորը կշռում է մոտ 150 գրամ, ուստի օրական ձմերուկի խորհուրդ տրվող անվտանգ քանակը առավելագույնը երեքից չորս կտոր է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder