Սկսվել են Թուրքիայից Սիրիա ադրբեջանական բնական գազի առաջին մատակարարումները
Քաղաքական
13:25 02/08/2025
Տարածաշրջան

Սկսվել են Թուրքիայից Սիրիա ադրբեջանական բնական գազի առաջին մատակարարումները

Ադրբեջանից բնական գազը կսկսի մատակարարվել Սիրիա Քիլիսով՝ Թուրքիա-Սիրիա գազատարով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Բայրաքթարը այսօր  Թուրքիա-Սիրիա գազատարով Ադրբեջանից Սիրիա բնական գազի մատակարարումների մեկնարկի կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, տարեկան Սիրիա կարտահանվի մինչև 2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, իսկ արտադրված էլեկտրաէներգիան կբավարարի 5 միլիոն տնային տնտեսությունների կարիքները, ասել է գերատեսչության ղեկավարը։

Սիրիա էլեկտրաէներգիայի արտահանումն իրականացվում է 8 կետով, օգտագործվում է արտահանման ներուժի 25%-ը, ապագայում մատակարարումները կավելանան ավելի քան 2 անգամ, նշել է Բայրաքթարը։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սկսվել են Թուրքիայից Սիրիա ադրբեջանական բնական գազի առաջին մատակարարումները