«Գոյատևման հարց է». Կարեն Խաչանովը՝ պայմանավորված խաղերի մասին
Աշխարհում
17:59 02/08/2025
Աշխարհ

«Գոյատևման հարց է». Կարեն Խաչանովը՝ պայմանավորված խաղերի մասին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը «Макарена» YouTube ալիքին տված հարցազրույցում խոսել է թենիսում պայմանավորված խաղերի մասին։ Այս մասին հաղորդում է РБ-ն։

Խաչանովի խոսքով, թենիսում, անշուշտ, կան պայմանավորված խաղեր, բայց դրանք տեղի են ունենում ցածր մակարդակի թենիսիստների շրջանում։

«Պայմանավորված խաղեր անպայման տեղի են ունենում ցածր մրցաշարերում։ Որոշ չափով դա գոյատևման հարց է»,- ասել է նա։

Խաչանովը նաև նշել է, որ իր կարիերայի ընթացքում իրեն երբեք առաջարկ չի եղել կազմակերպել պայմանավորված խաղ։

«Ինձ երբեք առաջարկ չեն արել, և ես շատ ուրախ եմ դրա համար։ Իմ կարիերայի ընթացքում երբեք նման հաղորդագրություն չեմ ստացել», - ասել է Կարեն Խաչանովը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Գոյատևման հարց է». Կարեն Խաչանովը՝ պայմանավորված խաղերի մասին