Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է որևէ արտիստ գալ մեր երկիր՝ իմանալով, որ 120000 մարդ վտարվել է իր հայրենիքից. Աննա Մայիլյան
Մշակույթ
22:22 03/08/2025
Հայաստան

Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է որևէ արտիստ գալ մեր երկիր՝ իմանալով, որ 120000 մարդ վտարվել է իր հայրենիքից. Աննա Մայիլյան

ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը գրում է. 

«Ոնց ասեք հաշվում եմ, փորձում եմ հասկանալ, տարբեր վարկածներ եմ առաջ բերում ի շահ մեր երկիր եկած «աստղի», բայց մեկ է՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է որևէ արտիստ գալ մեր երկիր, իմանալով, որ 120000 մարդ վտարվել է իր հայրենիքից և ի վերջո հանգրվան էլ չի կարողանում գտնել Մայր Հայրենիքում, վարձով են ապրում և չեմ էլ հասկանում թե ինչու՞ պետք է վարձով ապրեն, արդյոք աշխատանք գտել են թե ոչ, երեխաները ինչ վիճակում են , բացի այդ տեղացիների վիճակն էլ ծայրահեղ վատ է։

Եւ այս մասին այդ «աստղը» գիտի՞, թե ոչ, արդյոք հետաքրքրվել է՞, թե իր համար բացարձակ կապ չունի ուր է գնում «երգելու»։ Եթե երիտասարդ մեկը լիներ, կասեի չի հասկանում, բայց կարծեմ արդեն այն տարիքում է, որ պետք է նման հարցեր տար։

Արդյո՞ք հետաքրքրվել է ինչ մշակույթ ունի մեր երկիրը ուր ինքը գալիս է իրենը բերելու։ Արդյոք իրեն հատուկ նպատակով ծանոթացրել ՞ են այն ամենին, որ ինքը պետք է զարմանա և գոնե իր հետ գիտելիք տանի աշխարհին փոխանցելու։ Ամենա սարսափելին ինձ համար տվյալ խմբի սնվելու գումարն է ՝ 37000 դոլլար։ Էտ ինչ՞ պետք է ուտեն այդ գումարի։ Եւ չի ամաչելու՞ դրա համար։ Իսկ մեր հայրենակիցները շարունակելու են վարձով տուն փնտրել, իրենց պապական հողից վտարված ժողովուրդը պետք է վարձով իրենց Հայրենիքում ապրեն, մինչ «աստղը» 37000 դոլլարով պետք է սնվի։ Էտ ինչ՞ պետք է ուտեն, տիեզերքից ստացած այլմոլորակայինի միս՞։

Ամոթ, հազար անգամ ամոթ։ Բայց միգուցե այդ «աստղը» միամտության այն աստիճանի վրա է, որ բացարձակ չի գիտակցում ո՞ւր է գալիս։ Սարսափելի է, ուղղակի սարսափելի։ Ամոթ։ Երանի իրեն այս ամենը հասնի»։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder