Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել
Հասարակություն
13:56 03/08/2025

Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել

Օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։

«Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ջրասուզակը և Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները։ Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարեն Դանիելյանը և Դավիթ Վարդանյանը։ Ջրային վաշտի պարեկները նավակով և սկուտեռով քաղաքացիների հետ «Գոռ Արս» լողափի տարածքում Սևանա լճից դուրս են բերել 16 տարեկան երեխայի, ում օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ցուցաբերել են առաջին բուժօգնություն, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է երեխայի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն«մ-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder