Քաղաքացիները ահազանգում են, որ QR կոդով ուղետոմսերը թղթային տարբերակով այլևս չեն վաճառվում
Հասարակություն
14:11 03/08/2025
Հայաստան

Քաղաքացիները ահազանգում են, որ QR կոդով ուղետոմսերը թղթային տարբերակով այլևս չեն վաճառվում

Քաղաքացիները հայտնում են, որ «Tellcell»-ի տերմինալները տպում են ուղետոմսեր, սակայն առանց QR կոդի։ Լուրը հայտնում է Ազգային ճակատը։

«Ըստ մետրոպոլիտենի աշխատակիցների QR կոդը ուղարկվում է գնորդի էլ. դրամապանակին։

Իսկ թե ի՞նչ պետք է անեն քաղաքացիները, ովքեր էլ. դրամապանակ չունեն այս պահին անհայտ է, քանի որ այս տարբերակը դեռևս չի մտածվել

Քաղաքային իշխանության այս անհասկանալի և անիմաստ որոշումը ավելորդ դժվարություն է առաջացնում քաղաքացիների մոտ, իսկ ոլորտի աշխատակիցների և ուղևորների միջև դառնում կոնֆլիկտի պատճառ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքացիները ահազանգում են, որ QR կոդով ուղետոմսերը թղթային տարբերակով այլևս չեն վաճառվում