Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ական պատգամավորներն ընդունեցին ուղեվարձը չվճարելու համար 15 հազար դր տոգանք նախատեսող նախագիծը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության հրավիրած արտահերթ նիստի օրակարգային բոլոր հարցերը և ավարտեց այն։
ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին.
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից փաթեթը,
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
«Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կից փաթեթ,
«Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին և կից փաթեթը,
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից փաթեթը,
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
Բնակչության պետական ռեգիստրի մասին և կից փաթեթ,
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից փաթեթը,
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,
«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը։
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին,
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագծերը։