QR տոմսը հանել են, բայց տերմինալը դեռ տոմս ա «վաճառում»... Ռեկետը էլ ո՞նց ա լինում. Արամ Գևորգյան
Համացանց
14:38 03/08/2025
Հայաստան

QR տոմսը հանել են, բայց տերմինալը դեռ տոմս ա «վաճառում»... Ռեկետը էլ ո՞նց ա լինում. Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքում գրում է.

«Նոր Դավթաշենի սիթիի մոտի Թել-Սելի տերմինալի մոտ մի հնդիկ մոտեցավ, թե բա՝ կօգնե՞ս ավտոբուսի 2 տոմս առնեմ: Ասեցի՝ իհարկե:

Ձևը, քանակը ընտրեցինք, համարը գրեցինք, մեր ախպերը 100-100 դրամով կոպեկը գցեց, մյուս 100-ն էլ 50 դրամներով ու դե պարզվեց 50 դրամանոց չի ընդունում, ուրիշ էլ չուներ: Մոտս էլ 200 դրամանոց էր: Ասի ոչինչ, լավ, սա քցեմ, շուտ էտ տղու տոմսը տանք, էս արևի տակ չխաշվեմ: 200 քցեցինք, մանր 100 դրամը փոխանցեցինք իր հեռախոսին, սպասում ենք QR-ը տա, էն էլ չկա, չտվեց:

Հիմա էս շոգին կանգնել, զանգում եմ դրանց կենտրոն, որ ասեմ հայ-հնդկական բարեկամությունը վտանգում եք, էտ QR-ը տվեք, գնանք: Էն էլ ռոբոտը երկար-բարակ պատմում ա, թե ինչ անվտանգ ա TelCell-ով վճարում անելը, բայց այդպես էլ ազատ օպերատոր չգտնվեց, որ մեր խնդրին լուծում տա:

Հետո հիշեցի, որ օգոստոսի 1-ից էտ QR թղթային տոմսերը հանել են, մենակ քարտով կարաս վճարես: Տոմսը հանել են, բայց տերմինալը դեռ տոմս ա «վաճառում»... Ռեկետը էլ ո՞նց ա լինում:

Ես հայերենով, մեր ախպերը հնդկերենով հիշեցինք ավինյանի հորն ու անցավորներին, իրար sorry ասելով հելանք մեր գործերին:

Ավինյան, էտ 300 դրամը իմ ու մեր հնդիկ ախպոր կողմից ի սրտե ուղարկում ենք հորդ ավտոյի զարյադկի ֆոնդին»:

Չնայած Telcell ընկերությունը խնդրի վերաբերյալ դեռ օգոստոսի 1-ին պարզբանում էր հրապարակել, սակայն քաղաքացիները շարունակում են տերմինալներից QR կոդով տոմսերի գնման փորձերը, ինչը խոսում է այն մասին, որ պատասխանատու ընկերությունը հանրային մեծ կարևորություն ունեցող խնդրի վերաբերյալ բավարար իրազեկում չի իրականացնում։

Հիշեցնենք, որ ընկերությունն իր պարզաբանման մեջ հայտնել էր.

«Մամուլում տեղեկատվություն տարածվեց, ըստ որի «Telcell-ը չի անջատել Երևանի հասարակական տրանսպորտով երթևեկելու համար թղթետոմսեր տրամադրելու ծրագիրը։ Արդյունքում, անտեղյակության պատճառով որոշ քաղաքացիներ վճարել են գումարը տերմինալի միջոցով (սովորությունից դրդված), բայց ստացել են «տոմսեր» առանց QR կոդի՝ գործնականում կորցնելով գումար»։

Հայտնում ենք, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Բանն այն  է, որ «Ուղետոմս» բաժնում «Մեկանգամյա» անվամբ կոճակը փոխարինվել է «QR դրամապանակին», որը սեղմելուց հետո տերմինալի էկրանի վրա երևացել է նախազգուշացնող տեքստ, ըստ որի՝  «քանի որ թղթային QR ուղետոմսերը դուրս են եկել շրջանառությունից, այսուհետ կտրամադրվի էլեկտրոնային QR ուղետոմս, որը կստանաք այն Telcell Wallet-ին, որի հեռախոսահամարը մուտքագրեք»։

Ուղևորներն, առանց կարդալու այդ գրությունն անցել են հաջորդ քայլին և ձեռք են բերել տոմս, որն ուղարկվել է իրենց կողմից հավաքած հեռախոսահամարի Telcell Wallet-ին։

Տեղեկացնում ենք, որ այդ տոմսերը չեն կորել և ուղևորները դրանք կարող են գտնել իրենց հավաքած հեռախոսահամարի Telcell Wallet դրամապանակի «Տրանսպորտ» բաժնում։ Իսկ ովքեր սխալ հեռախոսահամար են հավաքել, կարող են դիմել «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության զանգերի կենտրոն՝ 8830 հեռախոսահամարով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
QR տոմսը հանել են, բայց տերմինալը դեռ տոմս ա «վաճառում»... Ռեկետը էլ ո՞նց ա լինում. Արամ Գևորգյան