Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եմենի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ
Ավելի քան 20 մարդ է զոհվել է, տասնյակներ՝ անհետ կորել, երբ Եմենի հարավային Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող նավակ է խորտակվել; Դեպքի մասին հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով եմենական աղբյուրներին։
«Անանուն պաշտոնյան «Սինհուա»-ին հայտնել է, որ նավակը շաբաթ օրը տեղական ժամանակով մոտավորապես ժամը 23:00-ին՝ ուժեղ քամու պատճառով, խորտակվել է։ Կիրակի առավոտյան Շուկրա և Զինջիբար քաղաքների ափերի մոտ տեղում գտնվող խմբերը ավելի քան 20 դի են հայտնաբերել... Տասնյակ միգրանտներ դեռևս անհետ կորած են համարվում»,-գրել է գործակալությունը։
«Սինհուա»-ի տվյալներով՝ 12 փրկվածներ տեղափոխվել են հիվանդանոց։ Աբյան նահանգի անվտանգության վարչությունը հայտարարության մեջ նշել է, որ անվտանգության ուժերը գործողություն են իրականացնում Եմեն մուտք գործել փորձող եթովպական ծագում ունեցող մեծ թվով անօրինական միգրանտների դիակները դուրս բերելու համար