Սոչիի նավթամբարում հրդեհ է բռնկվել, ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
Քաղաքական
10:15 03/08/2025
Աշխարհ

Սոչիի նավթամբարում հրդեհ է բռնկվել, ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո

Սոչիի Ադլերի շրջանում գտնվող նավթամբարում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումից հետո հրդեհվել է 2 հազար խորանարդ մետր տարողությամբ նավթամթերքով մեկ բաք, որի շիջմանը մասնակցում է 127 մարդ։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է Կուբանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։

«Այսօր երեկոյան Սոչին հարձակման է ենթարկվել Կիևի ռեժիմի ԱԹՍ-ի կողմից։ Ադլերի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են նավթամթերքով բաքին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել»,-ասել է նա։

Կոնդրատևը հավելել է, որ մասնագետներն արդեն սկսել են վերացնել հրդեհի հետևանքները, որին ներգրավված է 127 մարդ և 35 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 75 մարդ և 22 միավոր տեխնիկա Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Կուբանի ղեկավարը ընդգծել է, որ հանձնարարել է Սոչիի ղեկավար Անդրեյ Պրոշունինին իրավիճակը անձնական վերահսկողության տակ պահել։

Սոչիի քաղաքապետը իր Telegram ալիքում հաստատել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վառելիքի բաք է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սոչիի նավթամբարում հրդեհ է բռնկվել, ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո