Մենք էլ ենք մարդ, ինչքան կարող ենք օձերի, կռիսների, կարիճների մեջ ապրել. Վարդաշենցիների ակցիան՝ քաղաքապետարանի մոտ
Հասարակություն
13:15 04/08/2025
Հայաստան

Մենք էլ ենք մարդ, ինչքան կարող ենք օձերի, կռիսների, կարիճների մեջ ապրել. Վարդաշենցիների ակցիան՝ քաղաքապետարանի մոտ

Վարդաշենի 9-րդ փողոց 70 շենքի՝ հանրակացարանի բանկիչները բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց։

«Բոլորի կողմից անտեսված ենք։ Մեր թաղապետին, թաղապետի տեղակալին երկու տարի է քաղաքապետի կողմից հանձնարարված է բարելավեն վիճակը, ոչ մեկ չի եկել շենք, փլվում է  շենքը, օձերն ու կարիճներն էլ՝ չենք ասում։

Ոչ մեկմարդկային լեզուն չի հասկանում»,- ասաց ակցիայի մասնակից կինը։  

Ակցիայի մասնակիցները նշում են, որ ընդամենը 17 սենյակ է, ու ոչ մի հանձնարարական չի կատարվել։

«Չէ որ մենք էլ ենք մարդ, միայն ընտրությունների ժամանա՞կ են մեզ հիշում»,- ասացին ակցիայի մասնակիցները։  

Քաղաքապետարանից նրանց ասել են՝ դիմում գրեք ու գնացեք։

«Ինչքա՞ն կարելի է։ Ճանապարհ ենք փակելու։ Ավինյանն արձակուրդում է, թող իջնեն իր ենթակաները։ Մարդ ենք, ինչքան կարող ենք այդ օձերի, կարիճների, կռիսների մեջ ապրենք։ Երեխաներ ենք մեծացնում։ Նստում ենք սենյակում, կռիսները գնում-գալիս են,»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք էլ ենք մարդ, ինչքան կարող ենք օձերի, կռիսների, կարիճների մեջ ապրել. Վարդաշենցիների ակցիան՝ քաղաքապետարանի մոտ