Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 22 համարի ավտոբուսը, «Nissan»-ը, «KamAZ»-ն ու ավտոցիստեռնը
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսը, «KamAZ» և «GAZ» բեռնատարներն ու «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: