«Միջին միջանցքով» գազ տեղափոխելու գաղափարը սին է ու մտացածին. Արմեն Մանվելյան
Քաղաքական
14:35 04/08/2025
Հայաստան

«Միջին միջանցքով» գազ տեղափոխելու գաղափարը սին է ու մտացածին. Արմեն Մանվելյան

Թուրքիայի էներգետիկայի նախարար Բայրաքթարը հայտարարեց, թե օգոստոսի 2-ից ադրբեջանական գազն իր տարածքով ուղղելու է դեպի Սիրիա։ Հետևելով Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարություններին կարելի է ենթադրել, որ ադրբեջանական գազը լուրջ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործոն է։ Արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան ունեն գազի նման պաշարներ, ինչքանով են իրատեսական նման շահարկումները։ Վերոնշյալ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց  էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ։

Ա.Մանվելյան-Սա ավելի շատ PR ակցիա է, որ անում է Ադրբեջանը։Ալիևը սիրում է բոլորին գազ մատակարարել։ Բայց այս տարվա դրությամբ, վերջին 6 ամիսներին այն մատակարարումները, որ պետք է աներ Եվրոպա, թերակատարել է։ Այսինքը, չի հերիքում գազի պաշարները, որպեսզի այն իրականացնեն։ Հևաբար, բոլորին գազ տալու իր խոստումներն ավելի շատ քաղաքական PR է։ Մանավանդ Սիրան այն պետությունը չէ, որ ի վիճակի է գազի համար վճարել։ Հասկանում են, թե ինչո՞ւ Սիրիային տան, եթե այդ նույն գազը կարող են Եվրոպային տալ բավականին թանկ գներով, որտեղ 450-500 դոլար է 1000մ³ գազի գինը։ Հետևաբար չեմ կարծում ,որ այն պետք է լուրջ ընդունել։

Panorama.am -Սրվել են Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները և մամուլում պարբերաբար տեղեկություններ էին տարածվում, թե Ռուսական գազը, նաև սվոփ տարբերակով Ադրբեջանի միջոցով էր արտահանվում։ Ի՞նչ վիճակ ունենք այսօր։

Ա. Մանվելյան-Կարող եմ համոզված պնդել, որ ռուսական գազը երբեք ադրբեջանով չի գնացել դուրս, որովհետև այն տեխնիկապես էլ է անհնար։ Ռուսաստանը չունի համապատասխան մեծության գազամուղ՝ դեռ Խորհրդային Միության տարիներից մնացած, որը իր գազը կապի ադրբեջանի հետ։ Կա որոշակի գազամուղ, բայց այն բավականին փոքր է։ Հետևաբար նա լուրջ տեխնիկական հնարավորություն չունի իր գազը Ադրբեջանով մատակարարելու համար։ Բացի այդ, ադրբեջանական գազամուղները վերահսկվում են բրիտանական BP ընկերության կողմից։ Այն նույնպես որոշակի տեխնիկական խնդիրենր կստեղծեր, եթե տեսականորեն այն լիներ։ Կարծում եմ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությւոնների սրումը ամեն դեպքում էականորեն չի ազդի նրա վրա, որն մինչ այդ էլ չէր եղել։

Panorama.am -Այսօր շատ է խոսովւոմ, այսպես կոչված «Միջին միջանցքի» մասին, մասնավորապես՝ այդ ճանապարհով Միջին Ասիայից գազը դեպի արևմուտք տեղափոխելու համար։ Ադրբեջանն ունի՞ նման հնարավորություններ։

Ա. Մանվելյան-Մասնագիտական շրջանի համար պարզ է, որ մամուլում շրջանառվող նման տեղեկություններն ավելի շատ PR բնագավառից է, քան իրականության, որովհետև միջինասիական գազը Կասպից ծովով դեպի Ադրբեջան ուղարկելը, գրեթե անհնար խնդիր է, որովհետև կասպից ծովը վերահսկվում է նաև Իրանի և Ռուսաստանի կողմից, որոնք առանձնապես մեծ շահագրգռվածություն չունեն, որպեսզի թույլ տան այդ գազը գնադեպի եվրոպա։ Սա՝ առաջին։ Երկրորդ՝ այստեղ կա Չինաստանի գործոնը, որը Կենտրոնական Ասիայի երկրների գազի ոլորտի ամենախոշոր ներդրողն է։ Պարզ է, որ նա այդ ներդրումներն անում է իր շահերից ելնելով, այլ ոչ թե նրա համար, որ  այդ գազը գնա դեպի եվրոպա, դրա համար էլ կարծում եմ, որ «Միջին միջանցքի» գազ տեղափոխելու գաղաքարը սին է ու մտացածին, որը սակայն որոշակի ազդեցություն որոշ շրջանակների վրա, այնուամենայնիվ թողնում է։

Panorama.am -Ադրբեջանական մամուլում տեղեկություն տարածվեց, թե հնարավոր է Թուրքմենստանից գազն արտահանվի Իրան և սվոփ տարբերակով իրանն էլ իր պաշարներից այդ գազը փոխանցի Ադրբեջան և այն արտահանվի։ Սա գործուն մեխանիզմ է։

Ա. Մանվելյան-Սա նույնպես թղթային PR-ի մակարդակից է, որովհետև իրականում Թուրքմենստանն ու Իրանը դատական մեծ գործընթացների մեջ են գազի առքուվաճառքի հետ կապված և ոչ մի կերպ չեն կարողանում լուծել հարցը, թե ինչ գնով են գնում և վաճառում։ Տարբեր այդպիսի ծրագրեր կարող են լինել թերթերում և մամուլում, կամ հայտարարությունների մակարդակով բայց իրական հողի վրա դրան 90%-ը չկատարվող կամ անկատարելի ծրագրեր են։

Panorama.am -Այս ամենի համատեքստո՞ւմ է Թուրքիայից պարբերաբար հնչող հայտարարությունները, թե Սև ծովում մեծ գազի պաշարներ են հայտնաբերել և շուտով շահագործելու են։

Ա. Մանվելյան-Այո, Էրդողանը ժամանակ առ ժամանակ գազի մեծ պաշարներ է հայտնաբերում։ Վերջին 10 տարիներին ինքը շարունակաբար գազի ահռելի պաշարներ է հայտնաբերում, բայց մինչև հիմա այդ պաշարներից դեռ ոչ մեկը չի շահագործվել, որովհետև իրական հողի վրա, երբ ստուգում են՝ պարզվում է, որ եթե ինչ-որ տեղ գազ էլ կա, ապա դրանք ոչ մեծ պաշարներ են և այդ ամենի համար ներդրումներ անել՝ գոնե մասնավոր ընկերությունները չեն պատրաստվում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder