Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կեղտոտ մարզադաշտ և հրմշտոց. ռուս երկրպագուները բողոքել են Երևանում Լոպեսի համերգի վատ կազմակերպվածությունից
Հայաստան եկած ու համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգին մասնակցած ռուս երկրպագուները բողոքում են համերգի վատ կազմակերպվածությունից, հրմշտոցից, նման մասշտաբի միջոցառման համար մարզադաշտի փոքրությունից, կեղտոտ նստատեղերից և երգչուհուն երկար սպասելուց: Այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը:
Ռուսաստանից եկած երկրպագուները, որոնք տոմսերի և չվերթների համար վճարել էին ավելի քան 40 հազար, SHOT-ին ասել են, որ ավելին էին սպասում Լոպեսի շոուից։ Հանդիսատեսի խոսքով, Վազգեն Սարգսյան մարզադաշտը չափազանց փոքր էր համաշխարհային մակարդակի աստղի համերգի համար։
Նրանք նշել են, որ իրենք ստիպված են եղել երգչուհուն սպասել ավելի քան մեկ ժամ՝ 30 աստիճան շոգի պայմաններում, ոմանց ինքնազգացողությունը վատացել է, իսկ մարզադաշտի կեղտոտ նստատեղերը ստիպված են եղել մաքրել անձեռոցիկներով։ Ռուսաստանցի երկրպագուների խոսքով, իրավիճակը հատկապես բարդ է եղել բեմի մոտ։ Երկրպագուները գրեթե կռվել են աստղին մոտիկից տեսնելու հնարավորության համար։
Երկրպագուները հարցեր չունեն 56-ամյա երգչուհու մասին. նա առավելագույնն է արել համերգի ընթացքում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Up All Night համաշխարհային տուրի շրջանակում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մեկահամերգը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։ Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։