Եթե այդ տեղեկությունը իրականություն է, ապա այդ ֆոնին իսկապես ուշագրավ է Ֆիդան-Բայրամով հեռախոսազրույցը. Բադալյան
Քաղաքական
17:14 04/08/2025
Հայաստան

Եթե այդ տեղեկությունը իրականություն է, ապա այդ ֆոնին իսկապես ուշագրավ է Ֆիդան-Բայրամով հեռախոսազրույցը. Բադալյան

Այսօր, ըստ  թուրքական լրատվամիջոցների, տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույց։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է, որ այս տեղեկությունը բնականաբար ուշադրության է արժանանում այն հրապարակման ֆոնին, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Թրամփ-Փաշինյան-Ալիև  հանդիպման մասին արել է ԱՄՆ պետքարտուղարության հետ աշխատող լրագրող Ռաուֆողլուն:

«Ըստ այդ տեղեկության, որը առայժմ որևէ կողմում չի արժանացել պաշտոնական հաստատման կամ հերքման, օգոստոսի 8-ին սպասվում է հայ-ադրբեջանական պայմանագրի այսպես ասած նախաստորագրում:

Եթե այդ տեղեկությունը իրականություն է, ապա այդ ֆոնին իսկապես ուշագրավ է Ֆիդան-Բայրամով հեռախոսազրույցը:

Բայց, վաշինգտոնյան սպասվող հնարավոր հանդիպման և «նախաստորագրման» ֆոնին ես առավել էական ու կարևոր կհամարեմ մեկ այլ տեղեկատվություն՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հերթական այցը Մոսկվա, որի փաստորեն տեղի կունենա օգոստոսի 8-ի այդ հնարավոր հանդիպման շեմին: Թրամփը ազդարարել է, որ Ուիտկոֆը Մոսկվա կմեկնի օգոստոսի 6-7-ին, իսկ Կրեմլի խոսնակ Պեսկովը այդ առիթով հայտնել է իր ուրախությունը, ասելով, որ միշտ սպասված են Ուիտկոֆի այցերն ու օգտակար և կարևոր են նրա հետ քննարկումներ»,- գրել է Բադալյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder