Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
13-ամյա սան Տիգրան Համբարձումյանը լրացրել է իր միջազգային վարպետի առաջին նորման
Հունաստանում անցկացված «34th OPEN INTERNATIONAL CHESS TOURNAMENT of KAVALA ‘VASILIS THEODORIDIS’» միջազգային մրցաշարում, Հայաստանի Շախմատի ակադեմիայի 13-ամյա սան Տիգրան Համբարձումյանը լրացրել է իր միջազգային վարպետի առաջին նորման՝ հավաքելով հնարավոր 9 միավորից 5,5-ը և բարձրացնելով իր FIDE վարկանիշը միանգամից 106,4 միավորով։
«Տիգրանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը չի կարող լինել խոչընդոտ, երբ ունես իրական նվիրվածություն և հմտություններ։
Այս արդյունքը նաև խոսում է Տիգրանի մարզիչ ՄԳ Տիգրան Հարությունյանի աջակցության մասին, ով այսքան վաղ տարիքից ճիշտ ուղղորդում է նրան դեպի կայուն առաջընթաց և մեծ նվաճումներ»,- նշում են Ակադեմիայից։