Ադրբեջանական աղբյուրները հայտնում են Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանում. Սիվիլնեթ
Քաղաքական
12:50 04/08/2025

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանում. Սիվիլնեթ

Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են ուրբաթ Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին։ civilnet.am-ի հաղորդմամբ, տեղեկությունը տարածել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, ով բնակվում է Վաշինգտոնում։ Նա նշել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ Տանը կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Հայաստանի վարչապետի աշխատակազմից և արտաքին գործերի նախարարությունից Սիվիլնեթի հետ զրույցում չմեկնաբանեցին այս տեղեկությունը։

Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չեն մեկնաբանել նաև Ադրբեջանում։

Հուլիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն խաղաղության շեմին են։

«Հայաստան, Ադրբեջան՝ մենք այնտեղ հրաշք ենք ստեղծել, և այն արդեն մոտ է նպատակին», – ասել էր ԱՄՆ նախագահը, վստահություն հայտնելով, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա մոտ ապագայում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder