Օգոստոսի 5-ին Երևանում որոշակի ժամանակահատվածով փակ կլինեն որոշ փողոցներ. Քաղաքապետարան
Հասարակություն
21:44 04/08/2025
Հայաստան

Օգոստոսի 5-ին Երևանում որոշակի ժամանակահատվածով փակ կլինեն որոշ փողոցներ. Քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են.

«Օգոստոսի 5-ին՝ ժ. 06:30-08:00-ն երթևեկության համար փակ կլինի Մ. Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց – Ս. Շահումյանի անվան հրապարակ ընկած ճանապարհահատվածը

 Հարգելի՛ քաղաքացիներ, 

ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2025թ. օգոստոսի 5-7-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և հարակից Անգլիական այգում կազմակերպում է Ազգային երիտասարդական համաժողով, որը մեկնարկելու է վազքարշավով:

Նշված միջոցառուման ընթացքում ս.թ. օգոստոսի 5-ին՝ ժ. 06:30-08:00-ն երթևեկության համար փակ կլինի Մ. Մաշտոցի պողոտա–Խորենացու փողոց – Ս. Շահումյանի անվան հրապարակ ընկած ճանապարհահատվածը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder