Ամենաթանկ կաթը տարածաշրջանում ու աշխարհում
Տնտեսություն
19:10 04/08/2025

Ամենաթանկ կաթը տարածաշրջանում ու աշխարհում

Numbeo-ի կողմից թարմացված կաթի գների ինդեքսում Վրաստանը 1.89 դոլար միջին գնով 28-րդն է 127 երկրների շարքում՝ հանդիսանալով կաթի ամենաթանկ շուկան հարևան երկրների մեջ։

Jnews-ը նաև նշում է, որ հարևան երկրների շարքում ամենաթանկ կաթը Վրաստանում է, իսկ ամենաէժանը՝ Թուրքիայում, որտեղ 1 լիտրի միջին գինը 98 ցենտ է (111-րդ տեղ):

Տարածաշրջանի երկրներում կաթի գնով՝   Հայաստան (48-րդ տեղ)՝ $1.63; Ադրբեջան (63-րդ տեղ)՝ $1.41; Ռուսաստան (92-րդ տեղ)՝ 1.27 ցենտ:

Իսկ աշխարհում ամենաթանկ 1 լիտր կաթը վաճառվում է հետևյալ հինգ երկրներում.

Յամայկա՝ $3.54;
Թայվան՝ $3.29;
Գանա՝ $3.08;
Հոնկոնգ (Չինաստան)՝ $3.01;
Սինգապուր՝ $3.00:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder