Իրկուտսկում հավաքվել է առաջին ամբողջությամբ ներմուծումը փոխարինած ուղևորատար ինքնաթիռը
Քաղաքական
20:33 04/08/2025

Իրկուտսկում հավաքվել է առաջին ամբողջությամբ ներմուծումը փոխարինած ուղևորատար ինքնաթիռը

«Հենակետ» վերլուծական կենտրոնը նորությունների շարք է հրապարակել, որ կարելի էր վերնագրել՝ հրթիռների, ինքնաթիռների արտադրություն։

- Հաջորդ տարվա սկզբին Ճապոնիան նախատեսում է տեղակայել իր առաջին միջին հեռահարության թևավոր հրթիռները երկրի արևմտյան հատվածում, ինչի արդյունքում Շանհայան ագլոմերացիան կհայտնվի դրանց խոցելիության գոտում։

Տարվա ընթացքում դիտարկվում են նաև այլ տեղակայման տարբերակներ՝ կրկին երկրի արևմուտքում և Օկինավայում։

- «Lockheed Martin» ընկերությունը 9.5 միլիարդ դոլար արժողությամբ մեգապայմանագիր է կնքել ԱՄՆ-ի երկու ամենահզոր հրթիռների՝ LRASM (հակառազմանավային) և JASSM («օդ-երկիր» դասի հրթիռ) զանգվածային արտադրության համար։

Այս դժվար նկատելի, բարձր ճշգրտության զինատեսակները ստեղծված են՝ հեռահար տարածությունից թշնամու պաշտպանության ճնշման և ապագա հակամարտություններում գերիշխանություն ապահովելու նպատակով։ 

- Իրկուտսկում հավաքվել է առաջին ամբողջությամբ ներմուծումը փոխարինած ուղևորատար ինքնաթիռը՝ ՄՍ-21-ը:

•Ինքնաթիռը՝ գործարանային համարով 0013 (բորտային՝ 73057), ամբողջությամբ կազմված է ռուսական բաղադրիչներից, այդ թվում՝ շարժիչ, կառավարման համակարգ, հիդրավլիկա, էլեկտրամատակարարում, վառելիքի սենսորներ, սրահի ինտերիեր և այլն։

•Այսօր մեկնարկել են ընդունման-հանձման փորձարկումները։

•Առաջին թռիչքը նախատեսված է 2025թ․ օգոստոսին։

•Սերտիֆիկացումը նախատեսվում է ավարտել մինչև 2026թ․ ամառ։

•Առաջին մատակարարումները «Աէրոֆլոտ»-ին՝ 2026թ․ վերջին եռամսյակում։

•Մինչև 2033թ․ «Աէրոֆլոտ»-ը ակնկալում է ստանալ 200 միավոր ՄՍ-21, ևս մոտ 70-ը՝ այլ ռուսական ավիաընկերություններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder