Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փրկարարները մի քանի ժամ ջանքեր են գործադրել փչովի սիլիկոնե մեծերի տիկնիկը ջրից դուրս բերելու համար
ԱՄՆ-ում փրկարարները գետում որոնել են մարդու մարմին, սակայն գտել են մեծ սիլիկոնե տիկնիկ։ Այդ մասին հայտնել է East Idaho News-ը։
Անցյալ շաբաթ Այդահոյի Քարիբու շրջանի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Սոդա Սփրինգս քաղաքից մոտ 25 կմ հեռավորության վրա գտնվող Բլեքֆութ գետում մարդու ենթադրյալ մարմնի հայտնաբերման մասին։
Ոստիկանությունը անօդաչու թռչող սարքեր է օգտագործել որոնումների համար և երեք ժամ է անցկացրել դրա վրա։ Փրկարարների մի խումբ մտել է ջուրը և դուրս է բերել «մարմինը»։ Պարզվել է, որ դա սիլիկոնե նյութի կույտ է՝ մարդու բնական չափի տիկնիկ, որը, ըստ երևույթին, երկար ժամանակ ջրի մեջ է եղել։
Տիկնիկի տերը դեռևս չի բացահայտվել։ Շերիֆը նշել է, որ եթե պարզվի, թե ով է այն նետել, անձը կարող է տուգանք ստանալ շրջակա միջավայրը աղտոտելու համար։ Նա նաև նշել է, որ չնայած որոնումների վրա շատ ժամանակ և ռեսուրսներ են ծախսվել, ավելի լավ է մանրակրկիտ ստուգել յուրաքանչյուր ահազանգ, քան անտեսել այն և բաց թողնել իրական միջադեպը։