Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քրդերը հայտնում են Հալեպում սիրիական կառավարական անվտանգության ուժերի հետ բախումների մասին
Քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերը» (SDF) հայտնել են Հալեպի նահանգի Դեյր Հաֆերի շրջանում Սիրիայի Արաբական Հանրապետության նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի հետ բախումների մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է SDF-ի մամուլի ծառայության կայքում։
«Երկուշաբթի օրը՝ ուղիղ ժամը 3-ին, Սիրիայի անցումային կառավարությանը ենթակա կազմավորումները հարձակվել են մեր ուժերի չորս դիրքերի վրա Դեյր Հաֆերի շրջանի Ալ-Իմամ գյուղում: Մեր ուժերը արձագանքել են հարձակմանը և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ իրենց մարտիկներին և նրանց զբաղեցրած դիրքերը պաշտպանելու համար: Սկսվել են բախումներ, որոնք տևել են 20 րոպե»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է տեքստում։
SDF-ն միջադեպի համար մեղադրել է Սիրիայի նոր իշխանություններին՝ այն անվանելով «տարածաշրջանում կայունությանը սպառնացող միտումնավոր սրացում»։