Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքա նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան հարձակման է ենթարկվել։ Այդ մասին հայտնում է իրանական Mehr պետական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իրազեկ աղբյուրները երկուշաբթի օրը հայտնել են, որ հարձակման է ենթարկվել Սիրիայում ամերիկյան ռազմաբազան։ Աղբյուրները հայտնել են, որ հարձակման թիրախը եղել է Սիրիայի արևմտյան Ալ-Հասաքա նահանգի Կասրուկ շրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նպատակ ուներ ոչնչացնել կամ լրջորեն թուլացնել Իրանի միջուկային ծրագիրը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Թեհրանը պետք է համաձայնի «վերջացնել այս պատերազմը», այլապես շատ ավելի լուրջ հետևանքների կբախվի։ Միաժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը հարձակումներից հետո, որոնք Իրանը բարբարոսություն ու հանցագործ է անվանել, ասել է, որ ԱՄՆ-ը չի պատերազմում Իսլամական Հանրապետության հետ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, սակայն այժմ «այդպես չէ»։ ԱՄՆ-ն էր, ըստ նրա, որ դավաճանեց դիվանագիտությանը. Իրանը բոլոր միջոցները կձեռնարկի իր անվտանգությունն ու երկրի շահերը պաշտպանելու համար, եզրափակել է նա։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանի միջուկային արդյունաբերության զարգացումը չի դադարեցվի։
«ՌԻԱ նովոստի»-ն նշում է, որ ԱՄՆ հարձակումը բացասական արձագանք է առաջացրել միջազգային մակարդակում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԱՄՆ-ի հարվածներն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։