Ադրբեջանն ակտիվ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, սակայն խանգարում/խոչընդոտում է հայկական կողմի աշխատանքները. Աբրահամյան
Քաղաքական
12:07 05/08/2025
Հայաստան

Ադրբեջանն ակտիվ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, սակայն խանգարում/խոչընդոտում է հայկական կողմի աշխատանքները. Աբրահամյան

«Ադրբեջանի կողմից հայկական ինժեներական տեխնիկային հասցված կրակահերթերից հետո երեկվանից շատերն են հարցնում` ի՞նչ է ուզում Ադրբեջանը:

Ադրբեջանը ձգտում է առավելության բոլոր ուղղություններով և բոլոր դիրքերում: Ինքն ակտիվ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, սակայն որոշակի պարբերականությամբ խանգարում/խոչընդոտում հայկական կողմի աշխատանքները»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, Ադրբեջանը լավ գիտի` ինչ լկտիության էլ դիմի, ինչ էլ իրեն թույլ տա, առավելագույնն ինչ կանի փաշինյանական իշխանությունը` կոչ անելն է լինելու, օրինակ, հետաքննություն անելու կամ փաստերով փոխանակվելու առումով:

«Միշտ չէ, որ Բաքվի գործողություններում խորը գնացող նպատակներ կան, նվազագույնը Հայաստանի հաշվին ինքնահաստատվում են, մարտական ոգին մարզավիճակում պահում, դեռ չեմ խոսում այն մասին, որ երբ էլ պահը որսան` մեզ մի վնաս կտան»,- գրել է Տ.Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանն ակտիվ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, սակայն խանգարում/խոչընդոտում է հայկական կողմի աշխատանքները. Աբրահամյան