Աշտարակի թիվ 2-րդ «Արևիկ» մսուր մանկապարտեզում հրդհե է բռնկվել, երեխաները տարհանվել են
Հասարակություն
12:49 05/08/2025
Հայաստան

Աշտարակի թիվ 2-րդ «Արևիկ» մսուր մանկապարտեզում հրդհե է բռնկվել, երեխաները տարհանվել են

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմաբ, ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մանկապարտեզներից մեկում ծուխ է նկատվում:  Ժամանել են Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 
 
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ քաղաքի թիվ 2-րդ «Արևիկ» մսուր մանկապարտեզում: Տուժածներ չկան: 
 
Մանկապարտեզի աշխատակիցներն ու երեխաները ժամանակին տարհանվել են: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիակության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: 
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խոհանոցում: 
 
 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշտարակի թիվ 2-րդ «Արևիկ» մսուր մանկապարտեզում հրդհե է բռնկվել, երեխաները տարհանվել են