Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ադրբեջանական զինուժը մասնակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) Agile Spirit 2025 անվանումով բազմազգ զորավարժություններին: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Minval Politika-ն:
Զորավարժությունները տեղի են ունենում Վրաստանի և Թուրքիայի տարածքում, որոնց մասնակցում են տարբեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Սլովակիայի, Լիտվայի և Ուկրաինայի զինծառայողներ:
Minval Politika-ի տվյալներով՝ զորավարժություններին դիտորդի կարգավիճակով մասնակցում են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հունիսին Report գործակալությունը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը այս տարի համատեղ զորավարժություններ են անցկացրել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ Հանրապետության պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև «Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի» շրջանակներում:
Դրանից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք՝ Եվրամիության դիտորդների անվան տակ: Ալիևի խոսքով՝ դիտորդներ ուղարկելու հարցը համաձայնեցվել էր Բաքվի հետ 2022 թվականին: