Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօրվա կառավարության նիստում կառաջարկի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա։ Ըստ 1tv.ge -ի հրապարակման, մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները։
Նեթանյահուն կներկայացնի այս ծրագիրը՝ չնայած Իսրայելի բանակի ղեկավարների և այլ բարձրաստիճան զինվորականների դիմադրությանը։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Գազայի հատվածում պատանդների ընտանիքները նույնպես կասկածանքով են վերաբերվում Նեթանյահուի նախաձեռնությանը և կարծում են, որ անկլավի լիակատար օկուպացիան նշանակում է ռազմական գործողությունների ընդլայնում այն հատվածներում, որտեղ գերի են պահվում իրենց հարազատները։
Իսրայելական բանակն այժմ վերահսկում է Գազայի հատվածի 75%-ը։