Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դոնալդ Տուսկ. Վարշավան քննարկում է առանց վիզայի մուտքի սահմանափակումը, այդ թվում՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների համար
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավան քննարկում է մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի սահմանափակման հնարավորությունը։ 1tv.ge-ի հաղորդմամբ, աԱյս մասին հայտնում են լեհական լրատվամիջոցները։
Լեհաստանի վարչապետը այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ 2024 թվականի մայիսին Վարշավայում բռնկված հրդեհի գործով մեղադրվող Կոլումբիայի քաղաքացին գործել է Ռուսաստանի հետախուզության հանձնարարությամբ։
Նրա խոսքով, ներկայումս քննարկվում է Շենգենի գոտում ազատ տեղաշարժի կանոնների կիրառման սահմանափակումը մի շարք երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ Վրաստան, Հայաստան, Վենեսուելա և Կոլումբիա։
Տուսկի պարզաբանմամբ, նախկին Խորհրդային Միության երկրների քաղաքացիները «հասկանալի պատճառներով» ավելի խոցելի են Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից։ Նա նաև մատնանշել է Վրաստանի քաղաքացիների հետ կապված «կրիմինալ խնդիրները» և ընդգծել, որ «դա որևէ դեպքում ազգային հատկանիշ չէ, այլ վերաբերում է կազմակերպված հանցավոր խմբերին»։
Նրա խոսքով՝ Լեհաստանը երկրի տարածքից կհեռացնի բոլոր այն անձանց, որոնք խախտում են օրենքը։