Ապահովագրմամբ բանկային զեղծարարների համար շատ ավելի լավ պայմաններ ես առաջարկում. ԿԲ նախագահի տեղակալ
Տնտեսություն
15:04 05/08/2025
Հայաստան

Ապահովագրմամբ բանկային զեղծարարների համար շատ ավելի լավ պայմաններ ես առաջարկում. ԿԲ նախագահի տեղակալ

«ԱրՔա» համակարգի վերջին խափանումը եղել է սարքի խափանման հետևանք»,- ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ պատասխանելով վճարային համակարգում արձանագրված վերջին խափանմանը։

Նա հայտարարեց, թե սարքը շատ մեծ հեղինակություն ունեցող արտասհամանյան ընկերությունն է տրամադրել և ներկայում այնտեղից մասնագետներ են հրավիրել, որպեսզի պարզեն խափանման պատճառը։

Նուրբեկյանը նշեց, թե համակարգի անխափան գործելու նպատակով ԿԲ-ն անընդհատ խորհուրդներ է տալիս և մեծ մասը կատարվել են, իսկ մյուս մասի ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

ԿԲ նախագահի տեղակալը հայտնեց, թե ՀՀ-ում անկանխիկ գործարկներն անգամներով է աճել, համակարգերի ծանրաբեռնվածությունը նույնպես։

«Այստեղ խնդիրն այն է, որ «ԱրՔա»-ի խափանումը երկար է տևել»,-ասաց Նուրբեկյանը՝ նշելով որ վերջին երկու խափանումն էլ նույն պատճառով են եղել։

ԿԲ նախագահի տեղակալն անդրադարձավ նաև քաղաքացիների բանկային հաշիվներից գումարների գողության դեպքերին։

«Նպատակ ենք դրել զեղծարարությունների դեպքերից բացի նաև հետևանքները կառավարենք։ Այդպիսի համակարգերից մեկը կոչվում է 0-ական պատասխանատվության համակարգ»,-նշեց Նուրբեկյանը և բացատրեց, որ դա այն է, որ զեղծարարության դեպքում մինչև որոշակի գումարը հաճախորդը պատասխանատվություն չի կրելու, որովհետև ապահովագրության ինչ-որ մեխանիզմ է գործելու։

Նրա խոսքով՝ այդ հարցում դեռ վերջնական լուծման չեն եկել։

 «Երբ ապահովագրության իմաստով շատ ավելի շատ ես անում, մարդկանց զգոնությունը կորում է և հակառակը կիբերհանցագործների կամ զեղծարարների համար շատ ավելի լավ պայմաններ ես առաջարկում, որպեսզի նրանք իրենց զեղծարարությունների մեխանիզմները ավելի կատարելագործեն»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը։

 Նա հայտնեց, որ ապահովագրությունից բացի նաև նույնականացման երկրորդ գործիքակազմի ուժեղացման հարցն են քննարկում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder