Անօդաչու թռչող սարքով արգելված իրեր են նետվել «Սևան» ՔԿՀ
Իրավունք
17:50 05/08/2025
Հայաստան

Անօդաչու թռչող սարքով արգելված իրեր են նետվել «Սևան» ՔԿՀ

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։   Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ, արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder