100 կգ քաշային Գոռ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր
Սպորտ
19:41 05/08/2025

100 կգ քաշային Գոռ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի չորս անդամներ  Հյուսիսային Մակեդոնիայում մասնակցել են Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

ՀԱՕԿ-ը հայտնում է, որ Հայաստանի պատվիրակներից առավել հաջող է հանդես եկել  երևանցի, 100 կգ քաշային  Գոռ Կարապետյանը, որը կանգնել պատվանդանի երրորդ աստիճանին: Նրա թիմակից Վահե Աղասյանը  / 60 կգ / զբաղեցրել է հինգերորդ տեղը:   

Հավաքականը մրցավայր էր մեկնել ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder